Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարը` Խերսոնի ուղղությամբ իրենց հաջողության մասին

  Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ նոյեմբերի 9-ին Ուկրաինան Խերսոնի ուղղությամբ «ազատագրել» է 12 բնակավայր։ 

 

«Մեր ստորաբաժանումները Պետրոպավլովկա-Նովորայսկի ուղղությամբ առաջ են անցել 7 կմ, վերահսկողության տակ են վերցրել 6 բնակավայր և Ուկրաինային վերադարձրել մինչև 107 քառակուսի կիլոմետր տարածք։ Պերվոմայսկոյե-Խերսոն ուղղությամբ մենք առաջ ենք շարժվել 7 կմ, վերահսկողության տակ ենք վերցրել 6 բնակավայր. ազատագրված հողերի մակերեսը 157 քառակուսի կիլոմետր է»,- նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ