ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սրբազան պատերազմ». Կադիրովը կոչ է արել բոլոր կովկասցիներին և չեչեններին ծնկի բերել Եվրոպան

 Չեչնիայի ղեկավարը համոզված է, որ եվրոպական պետություններում ապրում են «թշնամիներ և սատանիստներ»: Ռամզան Կադիրովը ասել է, որ ինքը երազում է մեռնել Ջիհադում, և դեմ չէ, որ իր երեխաները նույնպես զոհվեն «սրբազան պատերազմում»։

 

Կադիրովը տեսաուղերձ է ձայնագրել, որում կոչ է անում բոլոր կովկասցիներին և չեչեններին, ովքեր դավանում են իսլամը, «սրբազան պատերազմ» սկսել եվրոպական պետությունների դեմ։ Միաժամանակ նա անկեղծորեն խոստովանել է, որ ինքն է երազում զոհվել այս պատերազմում եւ դեմ չէ, որ իր երեխաները նույնպես զոհվեն «սրբազան պատերազմում»։

Նա նաև ասել է. «Ի՞նչ եք նստած, դո՛ւն, արի՛, դո՛ւն, հավաքվե՛ք, գումարտակներ ու գնդեր ստեղծե՛ք, ես ձեզ կմատակարարեմ անհրաժեշտ ամեն բան, կհագցնեմ, կզինեմ»։

Քաղաքականություն

Պատահարներ