ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայում Չարլզ III-ի վրա ձվեր են նետել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի վրա ձվեր են նետել։ Հրապարակվել են նաև միջադեպի կադրերը։

 

Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, գտնվելիս են եղել Յորքշիրում, որտեղ տեղի էր ունենում Եղիսաբեթ II-ի հուշարձանի բացման արարողությունը:

 

Անհայտ տղամարդը ձվեր է նետել թագավորական զույգի վրա, ինչից հետո նրան բերման են ենթարկել։

 

Հարձակման ժամանակ նա բղավել է. «Այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա»։

Քաղաքականություն

Պատահարներ