
Բայդենը կոշտ է արձագանքել Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող Twitter-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։
«Իլոն Մասկը գնում է գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում այլեւս խմբագիրներ չկան»,-ասել է Բայդենը, որի խոսքը Սպիտակ տան մի շարք լրագրողներ հրապարակել են Twitter-ում։
Նա խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը եւ կոնտենտի մոդերացիայի խորհուրդ ստեղծել։
Չորեքշաբթի օրը Մասկը հայտարարեց իր մտադրության մասին միկրոբլոգների ծառայությունը դարձնել աշխարհի ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուրը։
Ավելի վաղ ձեռնարկատերը Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդանոց գործարքը ավարտին էր հասցրել։ Մասկը խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը լայնորեն քննադատվել է ծանր գրաքննության համար, և ստեղծել բովանդակության մոդերատորական խորհուրդ, և քանի դեռ խորհուրդը չի աշխատել, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ։