ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կաֆել-մետլախային» տրամաբանությամբ հուշարձաններ չի կարելի նորոգել, շատերը ոչնչացման եզրին են․ վարչապետ

ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում 62 մլն դրամի վերաբաշխում կատարվեց, նաև մոտ 140 մլն դրամն ուղղվեց կառավարության պահուստային ֆոնդ: 

Որոշման համաձայն՝ կապահովվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի 53 դպրոցի շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:

«Մենք պայմանավորվել էինք, որ երբ այս դպրոցները կբացվեն, զուգահեռ ձեռք կբերվեն նոր՝ գործարանային արտադրության տրանսպորտային միջոցներ՝ երեխաներին տեղափոխելու համար։

Ենթադրվում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան որակավորված վարորդներ, նրանք պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն՝ սկսած արտահագուստից։ Այսօրվանից պետք է հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, հասկանալ, թե ոնց ենք այդ մարդկանց հրավիրում աշխատանքի, և այլն։ Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ», - հարցրեց վարչապետը։

Արձագանքելով՝ Գնել Սանոսյանն ասաց, որ փաթեթը բավականին մեծ է և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի։

Անդրադառնալով կրթահամալիրների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին՝ վարչապետն ասաց, թե «Մարզադահլիճն այնպես կառուցենք, որ շուշաբանդի տրամաբանությամբ չլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։


 

Քաղաքականություն

Պատահարներ