Հասարակություն

Պուտինն Էրդողանին ասել է, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան

Պուտինն Էրդողանին ասել է, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է նրան, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Հեռախոսազրույցների ընթացքում ռուսական կողմը Թուրքիային հավաստիացրել է, որ միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան, իսկ ուկրաինական կողմն իր հերթին հերքել է «կեղտոտ զենքի» կիրառման նախապատրաստման մասին մեղադրանքները», - մեջբերում է TRT-ն Քալընի խոսքերը:

Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Անկարան մտադիր է հակամարտող կողմերին հրավիրել վերադառնալ խաղաղ կարգավորման բանակցություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250