ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն». Բեգլարյան
Այո, իրականում տարաձայնությունները ՀՀ իշխանության հետ քիչ չեն: Լինում են հաջողված ծրագրեր, աշխատանքային շփումներ, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում, ինչպես արտաքին քաղաքական կուրսի, Արցախին առընչվող հայտարարությունների մասով: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացող Արտակ Բեգլարյանը։
«Շատ դեպքում ես այդ խնդիրները լուծում եմ ներքին աշխատանքային միջավայրում, քանի որ կարևորում եմ ՀՀ-ի և ԱՀ-ի արդյունավետ փոխգործակցությունը: Լինում են նաև որոշակի դժգոհություններ և տարաձայնություններ, որոնց մասին ես բաց և անկեղծորեն ներկայացնում եմ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը վերաբերող իմ դիրքորոշմանը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի»,- ասել է Արտակ Բեգլարյանը: