Հակաահաբեկչական հանձնաժողովը հետաքրքրված է Զելենսկու՝ Ղրիմի էլիտար բնակարանով

Ղրիմի հակաահաբեկչական հանձնաժողովը կազմում է Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ կատարող օտարերկրյա քաղաքացիների ունեցվածքի ցուցակը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։ Ի թիվս այլ բաների, նա մանրամասնել է, որ այնտեղ կա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բնակարանը։

 

«Երբ աշխատանքներն ավարտվեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,- խոստացել է նա։

 

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Ալլա Պոնոմարենկոն քննադատել է Զելենսկու՝ թերակղզի այցելելու մտադրությունը։

 

«Պլանները վիճակված չեն իրականություն դառնալու, քանի որ նա գալու տեղ չունի, ոչ մի տեղ և ոչ ոք նրան այստեղ չի սպասում»,- ասել է Պոնոմարենկոն։

 

2021 թվականին հայտնի դարձավ Ղրիմի բնակարանի կոմունալ ծառայությունների դիմաց Ուկրաինայի ղեկավարի պարտքի մասին։ Զելենսկին նույնպես ռուսական գազի պարտապանների թվում էր։ Հաշվիչի անսարքության պատճառով նա ծառայությունների դիմաց 140 հազար ռուբլի քիչ է վճարել, արդյունքում պարտքը գանձվել է դատարանի միջոցով։

 

Զելենսկու ունեցվածքը գտնվում է Լիվադիա գյուղում և, ըստ փաստաթղթերի, պատկանում է նախագահի կնոջը՝ Ելենային։

Զելենսկու կինը  նախկին պատգամավոր, օլիգարխ Ալեքսանդր Բուրյակից է գնել տունը 2013 թվականին: Էլիտար բնակարանը նա ձեռք է բերել  շուկայական արժեքի կեսից պակաս գնով՝ 163 893 դոլարով: Տունը գտնվում է Սև ծովի ափին,  Լիվադիա պալատի հարևանությամբ, «Իմպերատոր» բնակելի համալիրում:

 

Քաղաքականություն

Պատահարներ