ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարերի երկիր Հայաստանում քար չկա․ Փաշինյան

Քարերի երկիր Հայաստանում քար չկա։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով շինանյութերի շուկայում տիրող իրավիճակին։ 
 

«Երբ մենք ուզում ենք տեղական քարերի օգտագործումը պետական ծրագրում ավելացնենք, ինչը և՛ որակի հարց է լուծում, և՛ տնտեսության, պարզվում է` քարերի երկիր Հայաստանում քար չկա»,– ասաց Փաշինյանը։ 


Նրա մեկնաբանմամբ` խնդիրը ծագել է այն ժամանակվանից, երբ Հայաստանի հանքերը բաժանվել են իրար մեջ`«մեջ–մեջ են արվել», ու որքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունը փորձում է պայքարել նման երևույթների դեմ, բայց տարիներ առաջ ծագած խնդիրների հետևանքներն առ այսօր մնում են չհաղթահարված։

Քաղաքականություն

Պատահարներ