Հասարակություն
Էրդողանը կպատմի Բայդենին, թե ինչպես համոզեց Ռուսաստանին վերադառնալ հացահատիկի գործարքին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպես է իրեն հաջողվել համոզել Ռուսաստանին վերադառնալ հացահատիկի գործարքին, նա ասել է, որ այդ մասին կտեղեկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Թող դա մնա իմ մեջ, նախ ես այդ մասին կպատմեմ Բայդենին», - Էրդողանի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հացահատիկային միջանցքի վերականգնման շուրջ։
Չորեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը պարենային գործարքին։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է վերջին ագրեսիայի հետևանքով զոհված 93 զինծառայողի անուն
Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet
Պուտինը խոսել է առանց Ռուսաստանի մասնակցության Պրահայում կայացած հանդիպման մասին
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0