ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեք մտածե՞լ մայրաքաղաքն այլ վայր տեղափոխելու մասին․ Հովիկ Աղազարյան

Ի՞նչ ունենք այսօր Երևանում, ունենք Չորրորդ գյուղ, ունենք փողոցներ, որ մայթեր չունեն, տասնակ հազարավոր ապօրինի, անշնորհք շինություններ, առաջիկա տարիներին էլ ունենալու ենք Երևան՝ շրջափակված բազմահարկ շենքերով։ Այս մասին ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Շատերը մտածում են, թե Երևանի ցանկացած վարչական շրջանից մեկ մետր այն կողմ մարզ է, վարչականորեն, այո՛, մարզ է, բայց այլ առումներով մարզ չէ։ Ձեր գերատեսչություններում քննարկումների ժամանակ միտք չի՞ առաջացել արդյոք մայրաքաղաքը տեղափոխել այլ վայր, տեղափոխեք մի ուրիշ տեղ, սարքեք սիրուն քաղաք՝ ժամանակակից չափանիշներով»,- ասել է Աղազարյանը՝ հարց ուղղելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

 

Վերջինս ի պատասխան հարցադրմանը նշեց, որ նման քննարկումներից տեղյակ, չէ, սակայն պատգամավորի նշած խնդիրների հետ կապված արդեն իսկ հաշվառվել են Հանրապետությունում գործող շուրջ 37․000 ինքնակամ շինություններ և այս հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Քաղաքականություն

Պատահարներ