ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն է առաջնային համարվել․ Սուքիասյան
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության ընդհանուր փաստաթուղթ չի ստորագրվի։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։
«Իմ կարծիքով` հնարավոր է` պայմանավորվածություն ձեռք բերվի, գուցե ինչ–որ այլ փաստաթուղթ ստորագրվի, բայց ինչքան գիտեմ`խաղաղության փաստաթուղթն այդ ժամանակ չի ստորագրվելու»,–ասաց Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ հարցի լուծմանը, ապա իշխանական պատգամավորը նշում է, որ մամուլից տեղեկացել է` ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյանը` այլ։
«Արևմտյանը ենթադրում է մշակութային ինքնուրույնություն, իսկ ՌԴ դեպքում ղարաբաղյան հարցում կա մոտեցում, որ այդ ամենն ընթացքում է, այսինքն` ստատուս քվո պետք է լինի և քննարկումներ։ Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն է առաջնային համարվել»,–նշեց ՔՊ–ական պատգամավորը։






























