ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում թռիչքի ժամանակ բռնկվել է ինքնաթիռի շարժիչը
Հնդկաստանում թռիչքի ժամանակ բռնկվել է ինքնաթիռի շարժիչը։ Տեղական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքից՝ նշելով, որ դա Indigo մասնավոր ավիաընկերության թռիչք էր դեպի Բանգալոր:
Օդանավի թռիչքը դադարեցվել է, իսկ 177 ուղևորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ։
Ոչ ոք չի տուժել: Դեպքի պատճառները հայտնի չեն, հետաքննություն է սկսվել։