Զոհված զինծառայողի հայրը մինչև երեկո ժամանակ է տվել Աննա Հակոբյանին՝ ֆեյսբուքյան էջից լուսանկարը ջնջելու համար

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր վաղ առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։

 

Վիգեն Ազատյանը պատմել է, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․

«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից  թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։

Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։

Նահատակված զինծառայողի հայրն ասել է, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել․

«Ոչ մի ձև չեմ կարողանում իր էջում բան գրեմ։ Էսքանից հետո տականքն իրեն թույլ է տվել մտնել մեր ընտանիքներ, խոսի մեր որդիների մասին, բառերով մեռել, բառերով  թաղել․․․ Մարդ ինչքան անբարոյական, տականք պետք է լինի, որ չհասկանալով թե գիտակցված՝ 20 տարեկան երիտասարդի մասին նման բառեր օգտագործի, հերոսի մասին նման բառեր օգտագործի, տակն էլ նրա ընտանիքի անդամների նկարները տեղադրի․․․»։

 

Վիգեն Ազատյանը մինչև երեկո ժամանակ է տվել, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։

«Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա։ 

Ի գիտություն, իմ երեխայի ծնունդը, իմաստը հետևյալն է՝ առաջինը, որ մեծ Արմանս թաքս էր, երկրորդն էլ, որ ում չհասնեմ ես՝ պատժեմ մեղավորներին, հանձինս քեզ, աղջիկ ջան, քո ընտանիքին և մնացած մեղավորներին, հասնի իմ պուճուրը ու հավատա՝ կհասնենք․․․ 

Մի՛ արա նման բան, մի՛ մտի մեր ընտանիքներ։ Մինչև օրվա վերջ էդ գրառումդ չլինի էջումդ, ու ներողություն։ Աննա՛, դա կանե՞ս, թե՞ չէ, ես քեզ դժոխք եմ խոսք տալիս․․․»։ 

Ավելի վաղ  Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ «Պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին»։ 

Աննա Հակոբյանն իր գրառմանը կցել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը, որն այս տարի հուլիսի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ