ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարագվայում ինքնաթիռի քիթը պոկվել է կարկտահարության ժամանակ․ ուղևորները ներսից կադրեր են հրապարակել

Պարագվայի ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ ինքնաթիռի քիթը վնասվել և պոկվել է թռիչքի ընթացքում սաստիկ կարկտահարության ժամանակ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, չորեքշաբթի ուշ երեկոյան Սանտյագո դե Չիլիից Ասունսիոն թռչելիս LA1325 չվերթն իրականացնող օդանավը, որը շահագործում է LATAM Airlines ավիաուղիները, հայտնվել է վատ եղանակային պայմաններում և ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել:

Հրապարակված կադրերում երևում է, որ օդանավը սաստիկ ցնցվում է, իսկ դրսում փայլում է կայծակը: Ինքնաթիռի քթի մասը կոտրվել է, իսկ դիմապակուն փոքր ճաքեր են առաջացել, տեղական ռադիոյին ասել է Պարագվայի քաղաքացիական ավիացիայի ազգային տնօրինության ղեկավար Ֆելիքս Կանասավան։

Ինքնաթիռի ուղևորները ֆիքսել են այն սարսափելի պահը, երբ նրանք թռչում են փոթորկի միջով, նախքան կտրուկ վայրէջք կատարելը:
 

Քաղաքականություն

Պատահարներ