ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը՝ լրագրողների կողմից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի հրապարակման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է լրագրողների կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ձայնագրումը: Այս մասին գրում է Взгляд-ը: 

 

«Վալդայ» բանավեճի ակումբի հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը պատասխանելով համապատասխան հարցին նշել է, որ այժմ Մակրոնի հետ զրուցելիս ենթադրում է, որ ինչ-որ մեկը լսում է: 

 

Հարցին, թե Մակրոնի հետ խոսելիս ՌԴ նախագահն այժմ ճշտում է, թե ով է Մակրոնի կողքին նստած, Պուտինը բացասական պատասխան է տվել. «Ես հիմա ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը լսում է:

 

Հիշեցնենք, որ հուլիս ամսին հրապարակվեց ռեպորտաժ, որում ներկայացվում էր Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը: Բանակցությունների մանրամասները հրապարակել էին France 2 հեռուստաալիքի լրագրողները։

Նշվում էր, որ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից չորս օր առաջ զանգահարել է Վլադիմիր Պուտինին։ Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել Պուտինին հայտնել իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
 

«Ի՞նչ կարող եմ ասել: Դուք ինքներդ տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Փաստորեն, մեր հարգելի գործընկեր պարոն Զելենսկին ոչինչ չի անում (մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար)։ Նա ձեզ ստում է»,- նրան պատասխանել էր ՌԴ ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ