ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս 23 տարիներին առաջընթաց չի եղել, քանի որ խանգարող հանգամանքներ են եղել . Անդրանիկ Քոչարյան
Նույնիսկ այս պահին կա հնարավորություն Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար, դատախազը պետք է հետևողական լինի: Շատ կարևոր վկաներ այլևս չկան` մահացել են, բայց կա դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպամնն ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև հավելել է, որ եթե այս 23 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել, դա նշանակում է խանգարող հանգամանքներ են եղել և «ուչաստկովիի» այդ տեսակետը այս ողջ ընթացքում մեր կողքին է եղել և ես կարծում եմ խանգարող հանգամանքները թաքնված են եղել «ուչաստկովի» երևույթի մեջ: