ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Իրանում. մարդիկ կրկին փողոց են դուրս եկել

Իրանում բողոքի ցույցերի ալիքը շարունակվում է: Հոծ բազմություն է հավաքվել Իրանի տարբեր շրջաններում ՝ հարգելու Մահսա-Ամինիի հիշատակը, որը սպանվել է ուժայինների կողմից եւ դարձել երկրում բողոքի ակցիաների խորհրդանիշ: Այսօր լրանում է աղջկա մահվան 40-րդ օրը:

 

Համացանցում արդեն կադրեր են տարածվում բողոքի ակցիաներից:
 

Հիշեցնենք, որ Մահսա Ամինին Իրանի հյուսիս-արևմտյան Քրդստան նահանգի 22-ամյա բնակիչ էր, որին Իրանի կառավարական ոստիկանությունը ձերբակալ էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար։ Ոստիկանական տեղամասից աղջկան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել էր: Ոստիկանությունից հաստատել էին, որ աղջկան իսկապես բերման են ենթարկել, սակայննշել, թե նա սրտի կաթված է ստացել, երկու օր կոմայի մեջ գտնվելուց հետո էլ, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է։

 

Հասարակությունում տեղի ունեցած ողբերգությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ու զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպեցին:

Քաղաքականություն