ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իլոն Մասկը Twitter-ի գրասենյակ է գնացել լվացարանը ձեռքին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով հայտարարել է Twitter սոցիալական ցանցը գնելու գործարքի ավարտի մասին, ընկերության գրասենյակ է եկել լվացարանը ձեռքին։ Նա այս դրվագից տեսանյութ է հրապարակել իր էջում։ Տեսանյութում ժպտացող Մասկը սանտեխնիկա է տանում ընկերության նախասրահով։
 

Միլիարդատերը փոխել է նաև իր կարգավիճակը՝ դառնալով «Twitter-ի ղեկավար»։
 

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտնել էր, որ ծրագրում է փակել Twitter-ը գնելու գործարքը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին։
 

Հիշեցնենք, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter սոցիալական ցանցը գնելու մասին հայտարարել էր 2022 թվականի ապրիլին։ 

Քաղաքականություն

Պատահարներ