Հասարակություն
Ռուսական գազից ԵՄ կախվածությունը նվազել է. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է ռուսական գազի մատակարարումներից ԵՄ կախվածության կրճատման մասին:
Նա ընդգծել է, որ դրանք ընդհանուր ներմուծման 40%-ից հասել են 7%-ի: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
Նշվում է, որ Բորելը նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի նիստում։
«Սա ստիպում է մեզ փնտրել այլ մատակարարներ, խաղադրույք կատարել ոչ ածխածնային էներգիայի վրա: Եվ մենք տեսնում ենք այդ հնարավորությունները Լատինական Ամերիկայում»,- ասել է նա:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը նախազգուշացրել էր Եվրոպայում գազի գնի զգալի աճի մասին։ Մինչև 2024 թվականը էներգիայի ռեսուրսի արժեքը կաճի չորս անգամ՝ նախորդ հինգ տարիների միջին գնի համեմատ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0