Առանց Ռուսաստանի Արցախը հնարավոր չէ փրկել. Դավիթ Բաբայան

Առանց Ռուսաստանի Արցախը հնարավոր չէ փրկել, աղաղակողները սա չեն հասկանում։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
 

Բաբայանի համոզմամբ, կեղծ են այն պնդումները, թե Արցախն է այն գործիքը, որի միջոցով Ռուսաստանը պատանդ է պահում Հայաստանին, պարզապես որոշ մարդիկ փորձում են խաթարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
 

Նախարարի կարծիքով, առանց Արցախի Հայաստանը չի կարող ապագա ունենալ և անվտանգ լինել:

Քաղաքականություն

Պատահարներ