ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիում շանը կապել են մեքենայից և քարշ տվել
Շանը կապել են մեքենայից և քարշ տվել: Այս տեսանյութը տարածվել է համացանցում: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ` Գառնիի ճանապարհին:
«Ոստիկանությունը շարունակում է նման դեպքերը թողնել անարձագանք: Չնայած, որ նման անձինք ուղիղ վտանգ են ներկայացնում հասարակության համար, քանի որ միանշանակ ունեն հոգեկան շեղումներ: Օրենք կա, բայց չի գործում և սա դրա մասին հերթական ապացույցն է: Առանց օրենքի կիրառման պատկերը գնալով վատթարանում է: Միակ բանը այս պահին, ինչ կարող ենք անել` դա ամեն կերպ հասարակությանը հասցնելն է, որ նման անձինք վտանգավոր են և նրանք միանշանակ պետք է հայտնաբերվեն»,- Auroranews.am-ի հետ զրույցում ասել է կենդանիների իրավունքների պաշտպան Մարի Տեր-Անտոնյանը: