
Ինչպես է Ալիևը հանձնարարում խեղաթյուրել քարտեզները. իրանցի վերլուծաբանը հիշել է Ալիևի հայտնի տեսանյութը

Երբ դու պատմության մաս չես: Գրել է իրանցի գրող և «Շարղ» թերթի վերլուծաբան Սալար Սեյֆը` տարածելով ավելի քան 2 տարվա վաղեմություն ունեցող մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևը այցելել էր Պատմության և երկրագիտական թանգարան:
Վերլուծաբանը հեգնել է և հիշեցրել այն դրվագը, թե ինչպես է բռնապետը, անգամ չկաշկանդվելով տեսախցիկներից, հանձնարարում փոխել քարտեզը, քանի որ նրանում չի կարողանում գտնել, ինչպես ինքն է պնդում, պատմական Ադրբեջանը:
Նա մասնավորապես գրել է.
«Մենք կանգնած ենք մի տարօրինակ երևույթի առաջ. «նախագահ, որը չի կարողանում գտնել իր երկրի անունը պատմական քարտեզների վրա» և զայրացած հրամայում է փոխել, խեղաթյուրել, քարտեզները։ Ու նա դա անում է տեսախցիկի առջև, առանց կաշկանդվելու, իսկ հետո այդ քարտեզների հիման վրա տարածքային պահանջներ է ներկայացնում»,- գրել է Սալար Սեյֆ: