
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը եղել է Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ գյուղերում

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունն այցելել է Գեղարքունիքի՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած համայնքներ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
«Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելել են Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում»,-նշվում է հաղորդագրության մեջ։ :
Հաղորդվում է, որ այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին: