ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորված Պեգովը` իր առողջական վիճակի մասին
Ոտքից վիրավորված լրագրող Սեմյոն Պեգովը վիրահատությունից հետո հայտնել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն է հայտնել Դոնեցկի բժիշկներին ցուցաբերած օգնության համար:
«Ամեն ինչ լավ է։ Աշխատում էինք առաջնագծում, արդեն հետ էինք վերադառնում, երբ հրետակոծություն եղավ… արագ էինք շարժվում… դաշտերում շատ բաներ էին ցրված՝ կոնկրետ ինչի վրա եմ ոտքս դրել, դժվար է ասել։ Բայց գլխավորն այն է, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Պեգովը։ լրագրողներին։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Դոնեցկի մերձակայքում Սեմյոն Պեգովի վիրավորվելու մասին։ Նրան հոսպիտալացրել էին ոտքի վնասվածքներով, կյանքին վտանգ չէր սպառնում:
Լրագրող Սեմյոն Պեգովին վիրահատած բժիշկը լրագրողներին հայտնել է, որ նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում:
WarGonzo Telegram ալիքը հրապարակել է վիրավոր ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի տարհանման կադրերը։