ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ՍՈւ-30-ն ընկնում բնակելի շենքի վրա. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Իրկուտսկում Սու-30-ի կործանման պահից: Ինչպես արդեն հայտնել ենք` Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ արտակարգ ծառայությունները։
Սու-30-ը ընկել է քաղաքային հատվածում մասնավոր փայտե երկհարկանի բնակելի տան վրա, որից հետո հրդեհ է բռնկվել:
Ինքնաթիռի անկումից հետո հրդեհի մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու օդաչուներն էլ զոհվել են:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Եյսկում բնակելի շենքի բակում ընկել էր ռուսական գերձայնային Սու-34 կործանիչը, որից հետո այն այրվել էր։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 մարդ, տուժել՝ 26 - ը ։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավիավթարի պատճառով։