Եվրոպական միությունը 2023-ից Ուկրաինային ամսական կտրամադրի 1.5 միլիարդ եվրո
Եվրոպական միությունը 2023 թվականից ամեն ամիս Ուկրաինային կհատկացնի 1.5 միլիարդ եվրո Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար:
Այդ մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, փոխանցում է BBC.com-ը։
Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում՝ Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ ռուս-ուկրաինական պատերազմի 240-րդ օրը:
«Շատ կարևոր է, որ Ուկրաինան ունենա կանխատեսելի և կայուն եկամուտ: Ուկրաինան մեզ փոխանցել է, որ ամեն ամիս պետք է 3-ից 4 միլիարդ եվրո տարրական կարիքները հոգալու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դր Լայենը:
Ենթադրվում է, որ պահանջված գումարի մնացած մասն Ուկրաինային կտրամադրի Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, Եվրոպական միությունն այսօրվա դրությամբ Ուկրաինային արդեն տրամադրել է 19 միլիարդ եվրոյի օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21...
Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը․ ովքե՞ր են շահառուները․ ՀԺ-ն կրկին հոդված է հրապարակել
44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսակ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել
Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարվում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Այս...