Լիզ Թրասը զարմացրել է ընկերներին հրաժարականի նախորդ գիշերը իր ուղարկած հաղորդագրություններով. Daily Mail
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն իր հրաժարականի մասին հայտարարության նախորդ գիշերը հաղորդագրություններ է ուղարկել ընկերներին, գրում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ Թրասսի մտերիմ ընկերներն իմացել են, որ նա պատրաստվում է հեռանալ այն բանից հետո, երբ վաղ առավոտյան նրանից հաղորդագրություններ են ստացել։
Վարչապետը Վեսթմինսթերում քաոսային օրվանից հետո մինչև ուշ գիշեր հաղորդագրություն է ուղարկել ընկերներին, երբ նա աշխատանքից ազատել է իր ներքին գործերի նախարարին (Սուելլա Բրավերմանին)»,- ասվում է հոդվածում։
Թրասը հաջորդ օրը հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Ժամը 4-ին մարդկանց հաղորդագրություններ ուղարկելը վատ նշան է, և այդ ժամանակ նա կարծես հասկացել էր, որ ամեն ինչ, հավանաբար, ավարտված է»,-ասել է աղբյուրը:
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Թրասին նկատել են իր նստավայր շտապով մտնելիս։ Ժպտալով՝ նա անցել է Դաունինգ սթրիթի դռներից՝ սկսելու իր վերջին շաբաթը՝ որպես վարչապետ:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ին Թրասը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից՝ հայտարարելով, որ չի կարող իրականացնել այն լիազորությունները, որոնք Պահպանողական կուսակցությունն իրեն վստահել էր նշանակվելիս։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապա...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությու...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժա...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք...