ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաթեմատիկական հանելուկ. Բայդենը կրկին զարմացրել է բոլորին

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենն իր ելույթներից մեկի ժամանակ կրկին զարմացրել է բոլորին, այս անգամ ԱՄՆ նախագահը «առանձնացել է» մաթեմատիկական գիտելիքներով։


Բանն այն է, որ Բայդենն ասել է, որ իր կրտսեր քույրը իրենից փոքր էր 3 տարով, այժմ նա 23 տարով փոքր է։


Ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի միջոցառման ժամանակ, ցուցակագրելով Կոնգրեսի անդամներին, սկսել է ներկաների մեջ փնտրել Ջեկի Վալորսկուն, ով մահացել էր օգոստոսին ավտովթարից։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը ճեպազրույցում փորձել էր բացատրել տեղի ունեցածը։ Նա ներկաներին վստահեցրել էր, որ Բայդենը ոչինչ չի խառնել, պարզապես հիշել է հանգուցյալին՝ «ճանաչելով նրա նշանակալի աշխատանքը»։


 

Քաղաքականություն

Պատահարներ