ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Կրետե կղզին՝ ջրհեղեղից հետո

Հունական Կրետե կղզում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Աթենք-մակեդոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։


«Հերակլիոնի արվարձաններից մեկում, որտեղ շաբաթ օրը տեղացած հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել, տղամարդու դի է հայտնաբերվել»,- հայտնել է գործակալությունը:

 

Նշվում է, որ կղզու մի քանի շրջանների ճանապարհները «վերածվել են գետերի»։ 
Kathimerini թերթը գրում է, որ ջրհեղեղների հետեւանքով մի քանի մարդ անհետ կորել է։ Հրատարակության տվյալներով՝ Հերակլիոն կղզու մայրաքաղաքի օդանավակայանը փակ է։

Քաղաքականություն

Պատահարներ