ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ե՞րբ կվերականգնվի երթևեկությունը Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին:  Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացրել` տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. կար փլուզման վտանգ: 

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան կառուցվել է 2007 թվականին: Այն մեկ անգամ վերանորոգվել է, սակայն այս պահին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: 

«Ամբողջովին փոխելու ենք ճանապարհային սպասարկման ոլորտը և արդեն փոսալցման տրամաբանությունից դուրս ենք գալու, անցնելու միջին նորոգման աշխատանքներին»,-նշում է  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: 

Էստակադայում շինաշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի 5-ին:

Քաղաքականություն

Պատահարներ