Հասարակություն
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Գիշերային հրետակոծության ժամանակ վնասվել է էլեկտրահաղորդման գիծը։ Դրա պատճառով ատոմակայանը հոսանքազրկվել է և անցել է դիզելային գեներատորների օգտագործման, հաղորդում է «Настоящее время» հեռուստաալիքը։
Ուկրաինական «Էներգոատոմը» դրանում մեղադրել է ռուսական կողմին և ասել, որ այս ռեժիմով գեներատորների շահագործման համար վառելիքի պաշարները կբավականացնեն տասը օր։ «Գնդակոծությունների և բոլոր գծերի վնասման պայմաններում էներգաբլոկները գործարկելու ծրագրերն անիրատեսական են»,- նշել են ընկերությունում։
Զապորոժիեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը մեղադրել է ուկրաինական կողմին էներգամատակարարման գիծը գնդակոծելու և վնասելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ ծանուցում են ստացել այլմոլորակայինների ներխուժման մասին
Վաղը ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե
Լուսանկարներ․ կարկուտը վնասել է այգիներն ու տանիքները
1.0