ՏԵՍԱՆՅՈՒԹ. ֆոն դեր Լյայենը և Վուչիչը ծիծաղում են Ալիևի հետ` ձևացնելով, թե ադրբեջանական ուժերը չեն սպանում հայերին
«Ես տեսնում եմ իմ սիրելի բարեկամ, որ դուք Եվրոպայում շատ սիրված եք դարձել»,- ասում է Սերբիայի նախագահ Վուչիչը` Ադրբեջանի նախագահ Ալիևի մասին:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Վուչիչը ծիծաղում են` լռելով և ձեւացնելով, թե ադրբեջանական ուժերը չեն սպանում հայերին: Այս մասին գրառում է արել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը և կիսվել վերընշված հանդիպման տեսագրությամբ:
Մյունխենի մեդիա հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քերեմ Շամբ-եր-գերը ևս անդրադարձել է այս թեմային` գրելով.
«Տեսեք, թե ում կողքին էր երեկ նստած Ուրսուլա ֆոն դեր Լեյենը; Ալիևի կողքին՝ ադրբեջանցի դիկտատորի, որն այժմ ԵՄ-ի լավագույն ընկերն է, քանի որ Ադրբեջանն ունի գազ»։