ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում այս պահին քննարկվու՞մ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը այս պահին ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

 

MediaHub-ի լրագրողը ԱԺ միջանցքում ականատես եղավ, թե ինչպես են նրանք շտապում Քոչարյանի աշխատասենյակ: Հովսեփ Խուրշուդյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

 

Վերջինս հայտնեց, որ իրենք են նախաձեռնել նման հանդիպում.

 

«Խնդրել ենք հանդիպում ԱԺ հանձնաժողովում՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի շուրջ: Խնդրել ենք հանդիպում և ստացել ենք»,- ասաց նա՝ շտապելով Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ:

 

Մանրամասները կներկայացնենք հանդիպումից հետո:

Նշենք, սակայն, որ մեր տեղեկություններով հանդիպումը ոչ թե քաղաքացիական նախաձեռնությամբ է, ինչպես նշեց Արշակյանը, այլ հենց Անդրանիկ Քոչարյանն է նախաձեռնել։ 

 

Auroranews-ը հանդիպման վերաբերյալ մանրամասներ իմանալու համար կապ հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ հանդիպման մասին։ 

 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Քրիստինե Պողոսյանի և Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Քաղաքականություն

Պատահարներ