ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Ֆլորիդան՝ փոթորկից հետո

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ ԱՄՆ Ֆլորդիա նահանգում մոլեգնում էր «Իեն» փոթորիկը։ 

 

«Իեն» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ավելի քան 2 միլիոն բնակչի թողել էր առանց էլեկտրականության: Քամու պոռթկումները հասել էին 70 մ/վրկ-ի, իսկ մի քանի քաղաքներում ջրի մակարդակը բարձրացել էր երկու մետրից: Հրապարակվել են կադրեր թռչնի թռիչքի բարձրությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսք ունի նահանգի նավահանգիստը։ 

 

Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 17մարդ, իսկ 12 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

 

Նահանգի կրած ֆինանսական վնասների մասին տեղեկությունները ճշգրտվում են։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ