ՏԵՍԱՆՅՈՒԹ․100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակիցների կողմից զենքի մատակարարման պարտավորությունները չեն կատարվում. Փաշինյան

Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի Զինված ուժերը հերթական սադրանքն են իրականանցել և ինժիներական աշխտանքներ իրականացնող մեր ստորբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Նա նշեց, որ սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: «Ինժիներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և և ադրբջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ասաց նա:

 

Վարչապետն ասաց, որ  Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց են ստեղծել և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականանցել ԶՈւ բարեփոխումները:

 

«Ադրբեջանը  ցավոք որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անեել, որ Հաայստանին զենք և ռազմամթերք չմատակարարվ: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում այդ թվում դաշնակից երկրների կողմից»,-ասաց նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենը տեղի է  ունենում մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից և զիջումներ անենք: «Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գրոծոնների մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում և փառք բոլոր հերոսներին, ովքեր կանգած են ՀՀ ինքնիշխանության անկախության պաշտպանության դիրքերում»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քաղաքականություն