ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ինչ է, դուք հիմարնե՞ր եք. Դաղստանի ղեկավարը՝ Դերբենտի բոլոր տղամարդկանց մոբիլիզացնելու կոչի մասին

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ներողություն է խնդրել Դերբենտի բնակիչներից այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: 

 

Նշենք, որ այսօր Դերբենդում նկատվել էր ավտոմեքենա, որից բարձրախոսով կոչ էր արվում քաղաքի բոլոր տղամարդկանց անձնագրերով և զինվորական գրքույկներով ներկայանալ զինկոմիսարիատ:

 

«Ինչպե՞ս կարող է Դերբենտի զինկոմը նման տեքստով մարդկանց ուղարկել։ «Դերբենտ քաղաքի բոլոր արական սեռի քաղաքացիները շտապ ներկայանան զինկոմիսարիատ». Սա ի՞նչ հիմար է։ Դուք հիմարնե՞ր եք ...: Ո՞վ է նրանց լիազորել շրջել քաղաքում: Սա ոչ այլ ինչ է, քան կեղծ տեղեկատվության տարածում, որի համար այսօր նախատեսված են նաև քրեական օրենսգրքի հոդվածներ»,- ասել է Մելիքովը։

 

Երկրի ղեկավարը պահանջել է ստուգում անցկացնել և ամենախիստ միջոցները ձեռնարկել դրա հեղինակների նկատմամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին իրեն իրազեկած քաղաքացիներին, ինչը հնարավորություն է տվել արագ կարգավորել խնդիրը:

Քաղաքականություն