ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆլորիդայում փոթորկի հետևանքով փողոցները հեղեղված են․ բնակիչները շնաձկների են նկատել

Ինչպես արդեն հայտնել էինք ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ուժգին փոթորիկ է մոլեգնում։ 

 

«Իեն» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ավելի քան 2 միլիոն բնակչի թողել է առանց էլեկտրականության: Քամու պոռթկումները հասել են 70 մ/վրկ-ի, իսկ մի քանի քաղաքներում ջրի մակարդակը բարձրացել է երկու մետրից: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Նախկինում «Իենը» հոսանքազրկել էր Կուբայի մեծ մասը։ 

 

Մամուլում հրապարակված կադրերում երևում է նաև, թե ինչպես են շնաձկները լողում բնակելի փողոցներում։ 

Քաղաքականություն

Պատահարներ