ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապարանում ուսուցիչները դպրոցի երեխաների հետ փողոց էին փակել` պահանջելով իրենց ընկերներին հետ բերեն սահմանից. «Հրապարակ»

 Քիչ առաջ Ապարան քաղաքում դպրոցականները փակել էին միջպետական ճանապարհը, իշխանություններից պահանջելով, որպեսզի սահմանից իրենց ընկերներին հետ բերեն։ Այս ամսին գրում է «Հրապարակը»:

 

Աշակերտներից մեկը լրատվականի  հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Ջերմուկում Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման ժամանակ զոհվել է Ապարանի բնակիչ, իրենց ավագ ընկերը։

Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով հեռացրեց փողոց փակած երեխաներին։

Ուսուցիչներից մեկը, ով կարծես զոհվածի հարազատն էր, պահանջում էր իր տղային հետ բերեն։

 

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է ականանետեր, խոշոր տրամաչափի զինամթերք, որի հետեւանքով ունենք 3 զոհ։

 

Մանրամասները` «Հրապարակի» տեսանյութում:

 

Քաղաքականություն

Պատահարներ