ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները. կառավարությունը մանրամասներ է հայտնում
Սեպտեմբերի 12–ի լույսի 13–ի գիշերը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժել են Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը։ Տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։
Կառավարությունը տեղեկացնում է, որ ավերածությունները շատ են հատկապես Գեղարքունիքի մարզում։ Այստեղ վնասվել է 195 շենք–շինություն, բնակելի տներ, դպրոցներ, բուժկետ, էլեկտրասնուցման լարեր, գազախողովակներ, հրդեհվել են ցորենի ու գարու ցանքերը։
Միայն Սոթքում 60 տուն է ոչնչացվել, 117–ը՝ մասնակի վնասվել։ Վնասներ են կրել նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ, Այրք, Լուսակունք բնակավայրերը։
Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում վնասվել է 9 շենք–շինություն. բնակելի 2 տուն, 3 հյուրատուն, առողջարան, վարչական շենք, էլեկտրալարեր, գազախողովակներ։ Նախնական հաշվարկով հրդեհվել է 10 հա անտառածածկ տարածք։
Սյունիքում վնասվել է 19 շենք–շինություն։ Վնասներ են կրել Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Վաղատուր, Կապան, Նորավան եւ Աղիտու բնակավայրերը։ Վնասվել է 3 տուն, 1 հանդիսության սրահ, 3 շենքի տանիք, 2 շտապօգնության մեքենա, ավտոճանապարհ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...