«Ռուսաստանը կարող է օգտագործվել ոչ միայն մոբիլիզացիոն հնարավորությունները, այլև ցանկացած զենք, ներառյալ՝ միջուկային». Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Ռուսաստանին չվախեցնել Ղրիմին՝ ՆԱՏՕ-ի հարվածի մասին խոսակցություններով և, ի պատասխան նման հայտարարությունների, սպառնացել է պատասխանել հիպերձայնային զենքով։ Այս մասին նա գրել է «Տելեգրամի» իր ալիքում։
«Գեներալային գծով տարբեր թոշակառու ապուշները մեզ չպետք է վախեցնեն Ղրիմին՝ ՆԱՏՕ-ի հարվածի մասին խոսակցություններով: Հիպերձայնային զենքը երաշխավորված է, որ կարող է շատ ավելի արագ հասնել թիրախներին Եվրոպայում և ԱՄՆ-ում»,- զգուշացրել է Մեդվեդևը։
Նա թվարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված որոշումների արդյունքները։
Մեդվեդևի խոսքով՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հանրաքվեներ տեղի կունենան, և այդ տարածքները կընդունվեն Ռուսաստանի Դաշնության կազմում։
Նա վստահեցրել է, որ միացած բոլոր տարածքների պաշտպանությունը զգալիորեն կամրապնդի Ռուսաստանի զինված ուժերը:
Ըստ Մեդվեդևի՝ Ռուսաստանը հայտարարել է, որ նման պաշտպանության համար կարող են օգտագործվել ոչ միայն մոբիլիզացիոն հնարավորությունները, այլև ցանկացած զենք, ներառյալ՝ ռազմավարական միջուկային զենքը և նոր սկզբունքների վրա հիմնված զենքերը։
«Բայց արևմտյան կառույցները, ՆԱՏՕ-ի երկրների բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ Ռուսաստանն ընտրել է իր ճանապարհը։ Հետդարձ չկա»,- գրել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահա...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։...
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպումը: Այդ մասին...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության հ...