Ամերիկահայերը բողոքի են դուրս եկել
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:
Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում նախատեսված համերգը՝ ագրեսիան է պատճառը
Ուկրաինացի երգիչ և կոմպոզիտոր Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված համերգը Հայաստանի դեմ ագրեսիա...
Գյուղը, տները հսկում ենք, վտանգը դեռ մեծ է․ Հակոբ Ավետյան
Գիշերը Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամասար գյուղերի ուղղությամբ հանգիստ է անցել, առանց ադրբեջանական կողմի կրակոցների, հար...
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել
Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիա...