Ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում նախատեսված համերգը՝ ագրեսիան է պատճառը
Ուկրաինացի երգիչ և կոմպոզիտոր Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված համերգը Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով. «Ցանկացած երկիր, որն իրեն թույլ է տալիս ագրեսիա ուրիշի դեմ, իմ համերգների տեղը չէ»,- գրել է Մաքսը Instagram-ի իր սթորիում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել
Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիա...
Ամերիկահայերը բողոքի են դուրս եկել
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությո...
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով նոր գերիներ կան․ ՄԻԵԴ-ից տվյալներ են հայտնում
Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: «Պա...