Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են բացել. ՊՆ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներ...
Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներՈչ մի հանգամանք...
Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործ...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ...