ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Իրաքում․ ցուցարարները ներխուժել են կառավարության շենք
Իրաքի ամենախոշոր քաղաքական ուժերից մեկի՝ շիա գործիչ Մուկթադա աս-Սադրի առաջնորդը, որի կողմնակիցները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում, հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Աս-Սադրի տասնյակ կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» (կառավարություն և դեսպանատան թաղամաս) քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո։ Քիչ հետո Բաղդադի հանրապետական պալատում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել։