ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջո՞ւր, թե՞ «անտիֆրիզ». ծորակից կապտավուն ջուր է հոսում
Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ծորակից կապտավուն ջուր հոսում:
Կադրերն իր էջում է տեղադրել «ՔՈ» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը: Վերջինս, հրապարակման մեջ նշելով «Վեոլիա Ջուր» ընկերությանը, տեսանյութին կից գրել է.
«... որոշել եք ջրի փոխարեն զովացուցիչ ըմպելիքներ տա՞ք։ Էս ի՞նչ ա։ Անտիֆրի՞զ»: