Ուկրաինան 7 անգամ գնդակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանը. «Իսկանդեր» է կիրառվել

 Ուկրաինական զորքերը յոթ անգամ գնդակոծել են Զապորոժiեի ԱԷԿ-ի շրջանը, պատասխան հարված է հասցվել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 


Գնդակոծությունն իրականացվել է ուկրաինական զորքերի կրակային դիրքերից, որոնք տեղակայված են Կախովի ջրամբարի հակառակ ափին, ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: 


«Զապորոժիեում խոցվել են «Իսկրա» գործարանի արտադրամասերը, որտեղ իրականացվում էր հակաօդային պաշտպանության և հակամարտկոցային պայքարի ռադիոտեղորոշիչ կայանների վերանորոգումը։ Ոչնչացվել են նաև «Мигремонт» ավիացիոն վերանորոգման գործարանի արտադրական մասնաշենքերը, որտեղ իրականացվում էր Ուկրաինայի օդային ուժերի ավիացիոն տեխնիկայի վերականգնումը»,- ասվում է նախարարության ամփոփագրում: 

Դնեպրոպետրովսկի մարզում ռազմական էշելոնի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ պահեստազորի ավելի քան 200 զինծառայողներ և 10 միավոր ռազմական տեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբաս՝ ռազմական գործողությունների գոտի։

Պատահարներ