ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի կորտեժը գիշերը շտապ ժամանել է Կրեմլ. ո՞րն է եղել պատճառը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կորտեժը գիշերը շտապ ժամանել է Կրեմլ: Այս մասին ուշ գիշերը հայտնել են թելեգրամ ալիքները` կից հրապարակելով տեսանյութ: Այցի պատճառը չի նշվել:
Այժմ արդեն նշվում է, որ Վլադիմիր Պուտինի գիշերային այցը Կրեմլ կարող է կապված լինել Ուկրաինան ահաբեկչական պետություն հռչակելու հետ։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
Սա առաջին դեպքը չէ, երբ նախագահական կորտեժը Կրեմլ է գալիս գիշերվա քողի տակ։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, նախորդ անգամ ասել է, որ այս հարցում ոչ մի արտառոց բան չկա։