Հասարակություն

Աշխատանքի ժամանակ նույն քննադատողները գալիս էին՝ ուղղակի սելֆի անելու․ ԱԻՆ աշխատակից

Աշխատանքի ժամանակ նույն քննադատողները գալիս էին՝ ուղղակի սելֆի անելու․ ԱԻՆ աշխատակից

«Կան մարդիկ, որ շատ հեռու են որոնողափրկարարական աշխատանքներից, բայց քննադատում են: Աշխատանքի ժամանակ նույն քննադատողները գալիս էին՝ ուղղակի սելֆի անելու, նկարվելու: Գյուղատնտեսը խոսում է փրկարարական աշխատանքից: Պետք չի խանգարել, ամեն մեկը թող իր գործով զբաղվի: Մեր մասնագետները 24 ժամ աշխատում են, դա մեծ ծավալի գործ է»,- ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը՝ անդրադառնալով քաղաքացիների քննադատություններին:

 

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

 

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի:

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250