Հասարակություն

«Հետնամասի շինություններից էլ ենք դիեր հայտնաբերել»․ Արմեն Փամբուխչյան

Unknown 698 դիտում
«Հետնամասի շինություններից էլ ենք դիեր հայտնաբերել»․ Արմեն Փամբուխչյան

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով փլուզման վտանգ ներկայացնող հատվածներին, նշեց, որ հնարավոր է դրանք ապամոնտաժվեն։

 

«Երկու սյուներ ենք երեկ ապամոնտաժել, կա ևս երկու հատված, մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում ևս շինություններ կան, որտեղից, ի դեպ, երեկ դիեր ենք հայտնաբերել: Երբ որ հասկանանք՝ այտեղ այլևս չկան քաղաքացիներ, մտածում ենք ապամոնտաժել, քանի որ իրենցից որոշակի վտանգավորություն են ներկայացնում»,- նշեց նա։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250